Զգոն եղիր. «Մելանոմայի օրեր»

Ամբողջ աշխարհում մայիս ամիսը հայտարարված է մելանոմայի ամիս: «Մելանոմայի օրեր»-ը ամենամյա տեղեկատվական ընկերություն է, որի նպատակն է աջակցել հասարակությանը մաշկի քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակ՝ մելանոմայի մասին իրազեկման գործում, հասարակության ուշադրությունը բևեռել նրա վրա, թե որքան կարևոր է ժամանակին իրականացնել ախտորոշումը, տեղեկացնել մարմնի քաղցկեղի կանխարգելման և բուժման մասին: «Մելանոմայի Օրերի» շրջանակներում մարդկանց կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց խալերի և մաշկային այլ գոյացությունների վրա, դիմել մաշկաբանին և ուռուցքաբանին, ստուգվել: Լատվիայում «Մելանոմայի Օրերի» շրջանակներում հիվանդներին ուղղորդելու, օգնելու նպատակով անվճար խորհրդատվական ծառայություններ են մատուցում լատվիացի լավագույն մասնագետները:

Լատվիայում «Մելանոմայի Օրերն» անց են կացվում 2008 թվականից, և յուրաքանչյուր տարի այդ տեղեկատվության շնորհիվ բացահայտվում և կանխվում են բազմաթիվ դեպքեր: