«Մելանոմայի Օրեր» 2017

Յուրաքանչյուր անձ խալեր ունի, բայց ոչ բոլորը գիտեն, որ խալերը կարող են դառնալ մելանոմա՝ մաշկի քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակներից մեկը:

Մելանոման յուրաքանչյուր տարի հանդիսանում է ավելի քան 55000 մարդու մահվան պատճառ, սակայն վաղ փուլում հայտնաբերվելու դեպքում այն հիմնականում բուժելի է:

Որպեսզի խալերի զննումը ավելի հասանելի լինի, ավելի արագ հնարավոր լինի հայտնաբերել և ախտորոշել մելանոման, այս տարի «Մելանոմայի Օրեր»-ի սահմաններում ցանկացած մարդ հնարավորություն է ստանում և հրավիրվում է ստուգել իր խալերը We Care Be Aware բջջային հավելվածը կիրառելով:

Հավելվածը թույլ է տալիս չդիմելով բժշկին կատարել խալերի արագ զննում և անձնական էլեկտրոնային փոստով ստանալ տեղեկատվություն խալի վտանգավորության մասին:

Բջջային հավելվածի միջոցով ստացված խալերը գնահատում է ուռուցքաբանը:

Նրանք, ում մոտ կհայտնաբերվեն կասկածելի գոյացություններ, մասնագետի մոտ անվճար այցի գրանցման հրավեր կստանան:

Արձագանքեք, օգնեք անց կացնել բջջային զննում Ձեր մտերիմների շրջանակում անգամ եթե նրանք առօրյայում չեն օգտվում սմարթֆոններից: Ինչպես նաև խնդրեք մոտ գտնվողներին լուսանկարել մարմնի դժվարամատչելի մասերում գտնվող խալերը(ուսեր, մեջք և այլն):



Բջջային հավելվածը հասանելի է Apple AppStore –ում և Google Play-ում:

Դրա օգտագործման մասին հրահանգը հասանելի է Բջջային հավելված/ օգտագործում բաժնում:.