Մելանոմայի ախտորոշման հաստատմանն ուղղված 5 քայլեր

Մելանոմայի վաղ ախտորոշման համար այդպիսի չափանիշները գործածվում են բժշկական մասնագետների կողմից:

Ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին՝անհամաչափություն,ոչ հավասար սահմաններ, գույների անհավասար բաշխում կամ մեծ տրամագիծ(6 մմ-ից ավելի): Վերջապես ուշադրություն դարձրեք խալի զարգացման վրա և պարբերաբար հետևեք մաշկային գոյացությունների փոփոխությունները:

Եթե նկատում եք ստորև նշված նշաններից որևէ մեկը կամ մի քանիսը, անհապաղ այցելեք բժշկին (մաշկաբանին):

Խնդրում ենք հաշվի առնել, որ մելանոմայի ոչ բոլոր դեպքերը կարող են ախտորոշվել վերոնշյալ ցուցիչներով, ուստի խորհուրդ ենք տալիս որևէ կասկածի դեպքում դիմել մասնագետին:

Մելանոմայի ախտորոշման մեջ կարևոր են հետևյալ նշանները.

  • ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
    Մելանոմայի ձևը հաճախ անհամաչափ է, բարորակ մաշկային գոյացությունները հիմնականում համաչափ են:

  • ՍԱՀՄԱՆՆԵՐ
    Բարորակ խալերի համար բնորոշ են հարթ, հավասար եզրեր: Մելանոմայի սահմանները սովորաբար անհավասար են, դժվար որոշվող:

  • ԳՈՒՅՆԸ
    Երփներանգությունը կամ գույների անհամաչափ բաշխումը երբեմն կարող են լինել մելանոմայի առկայության նախազգուշացման ազդանշան: Բարորակ խալերը սովորաբար միատոն են:

  • ՏՐԱՄԱԳԻԾ
    Մելանոմայի տրամագիծը շատ դեպքերում 6 միլիմետրից ավելին է (գերազանցում է մատիտի վրայի ռետինի չափը):

  • ԶԱՐԳԱՑՈՒՄ
    Մելանոմայի ախտորոշման մեջ ամենակարևոր գործոնն է խալի զարգացումը: Եթե խալը կարճ ժամկետում(3-6 ամսվա ընթացքում)փոխել է գույնը և/կամ չափը, անհապաղ խորհրդակցեք մասնագետի հետ: