Մելանոմայի վտանգի խմբերը

Դուք կարող եք ունենալ մելանոմայի հիվանդության մեծ վտանգ, եթե հանդիպեք ստորև նշված չափանիշներից առնվազն 5-ին.

  • Բաց գույնի մաշկ, մազեր և աչքեր:
    Բաց գույնի մաշկը, բաց կամ կարմիր մազերը և աչքերի բաց գույնը չեն կարող ապահովել բավական պաշտպանություն Ուլտրամանուշակագույն ճառագայթումից, բայց պետք է հիշել, որ և մուգ գույնի մաշկի և մազերի պարագայում էլ մելանոմայի վտանգը բացառված չէ :

  • Արևաբուժարանի օգտագործումը
    Մինչև 30 տարի արևաբուժարանի օգտագործումը ավելացնում է մելանոմայի առաջացման վտանգը75%-ով:

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթում
    Անկախ նրանից ՈՒՄ ճառագայթումը առաջանում է բնական ,թե արհեստական աղբյուրներից, սահմանափակելով շփումը ՈՒՄ ճառագայթման հետ, նվազում է հիվանդության վտանգը:

  • Ընտանեկան պատմություն
    Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ախտորոշված է մելանոմա, առաջին աստիճանի բոլոր բարեկամների մոտ հիվանդության մեծ վտանգ է առաջանում:

  • Արևայրուկներ երիտասարդ տարիքում
    Երիտասարդ տարիքում ստացած մաշկի միայն մեկ այրուկը կրկնապատկում է մելանոմայի վտանգի ցուցանիշները կյանքի ընթացքում:

  • Ծննդանշանների մեծ քանակ
    Մելանոմայի ավելի մեծ վտանգ կա 50 և ավելի ծննդանշան ունեցող մարդկանց մոտ:

  • Մելանոմայի նախկին ախտորոշումը
    Մելանոմայի հիվանդության կրկնության ավելի մեծ վտանգ կա այն մարդկանց մոտ, ում նախկինում մելանոմա են ախտորոշել:

  • Թուլացած իմունային համակարգ
    Հիվանդության վտանգն ավելացնում են տարբեր քրոնիկ հիվանդություններն ու թուլացած իմունային համակարգը:

  • Տարիքը
    Մելանոման ավելի տարածված է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, բայց վերջին տարիներին մելանոմայի ավելի շատ դեպքեր են հանդիպում հատկապես երիտասարդ մարդկանց շրջանում: