Բուժում

Հասանելի են բուժման մի քանի տարբերակներ, որոնք կախված են մելանոմայի ախտորոշման փուլից, դրանք խորհուրդ կտա Ձեր բժիշկը: Եթե Ձեր մոտ վերջերս է հայտնաբերվել մելանոման,ապա կարևոր է իմանալ բուժման բոլոր հասանելի տարբերակները:
Լատվիայում կան տարբեր բժշկական հաստատություններ, որոնք մասնագիտանում են մելանոմայի ախտորոշման և բուժման մեջ:Բուժհաստատություններին կարելի է ծանոթանալ Մասնագետներ բաժնում(հղում դեպի մասնագետների բաժին):
Ստորև նշված են մելանոմայի բուժման ամենատարածված մեթոդները:Հիվանդության պատմության, հետազոտությունների արդյունքների և ախտորոշման փուլի հիման վրա բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման մեկ կամ մի քանի մեթոդներ.

  • Վիրաբուժություն
    Վիրաբուժությունը կիրառվում է այն դեպքերում, երբ մելանոման վաղ փուլում է: Գոյություն ունեն վիրաբուժության տարբեր տեսակներ, որոնք կիրառվում են մելանոմայի բուժման համար:

  • Ճառագայթային թերապիա
    Ճառագայթային թերապիան քաղցկեղի բջիջների ոչնչացման համար կամ նրանց աճը կանգնեցնելու համար ռենտգենյան ճառագայթների կամ ճառագայթման այլ տեսակների կիրառմամբ ուռուցքային հիվանդությունների բուժման տեսակ է:

  • Քիմիաթերապիա
    Քիմիաթերապիան ամբողջ մարմնում չարորակ բջիջների աճը կանգնեցնելու և բաժանման կանխման համար քաղցկեղի բջիջների ոչնչացման համակարգային թերապիայի տեսակ է դեղամիջոցներով:

  • Իմունոթերապիա
    Իմունոթերապիան համակարգային թերապիա է, որը կիրառվում է մելանոմայի կրկնության մեծ վտանգի և մետասթազների բուժման ժամանակ:Իմունոթերապիան ակտիվացնում է իմունային համակարգը, տալով նրան քաղցկեղի բջիջները ճանաչելու և նրանք ոչնչացնելու ունակություն:Վիրոթերապիան(հղում դեպի վիրոթերապիայի բաժին) իմունոթերապիայի մի տեսակ է, որտեղ կիրառվում է հատուկ վիրուս պարունակող դեղամիջոց:Այն ազդում է ՝ ակտիվացնելով մարդու իմունային համակարգը, և նպաստում է հայտնաբերել ու ոչնչացնել չարորակ քաղցկեղային բջիջները:

Կողմնակի բարդություններ
Քաղցկեղի բուժման գրեթե ամեն մեթոդը կարող է առաջացնել կողմնակի բարդություններ:Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր մարմնի վրա բուժումը յուրովի է ազդում, և բարդւությունները նույնպես միատիպ չեն: Եթե զգում եք որևէ կողմնակի երևույթ, կարևոր է հաղորդել այդ մասին Ձեր բժշկին կամ մասնագետ- թերապևտին: