Աջակցություն հիվանդներին

«Մելանոմա» ախտորոշումը հաճախ կարող է առաջացնել լայն շրջանակի զգացմունքներ՝զայրույթից, ժխտումից և լարվածությունից մինչև ընդհանուր մեկուսացում: Այդ զգացմունքները խորթ չեն ոչ միայն հիվանդներին, այլ նաև նրանց մտերիմներին: Երկար տարիների ընթացքում ձեռք բերած փորձի շնորհիվ մենք գիտենք, որ կրթված և տեղեկացված հիվանդները, որոնք ստանում են զգացմունքային աջակցություն, կարող են ապրել ավելի երկար, լավ և որակյալ կյանքով, այնպես որ հրավիրում ենք ծանոթանալ տեղեկատվական աղբյուրներին և աջակցության միջոցներին, որոնք կարող են օգտակար լինել մելանոմայով հիվանդի համար կյանքի ցանկացած ժամանակ: