Ի՞նչ է վիրոթերապիան

Ուռուցքային վիրոթերապիան հատուկ վիրուսի կիրառմամբ քաղցկեղի բուժում է, որը մարդու մարմնի մեջ կարող է հայտնաբերել և ոչնչացնել չարորակ ուռուցքի բջիջները:

Մարդու մարմնի մեջ ներարկվելուց հետո վիրուսը գտնում է և ախտահանում է չարորակ ուռուցքի բջիջները:Այդ գործընթացը կոչվում է օնկոտրոպիզմ:Վիրուսը բազմանում է չարորակ ուռուցքի բջիջներում և ոչնչացնում նրանց:Այդ գործընթացը կոչվում է օնկոլիզմ:Վիրուսները ոչ միայն ոչնչացնում են քաղցկեղի բջիջները, այլև մոբիլիզացնում են մարմնի իմունային համակարգի բնական պաշտպանիչ կարողությունները, այդ թվում ՝ ընդդեմ քաղցկեղի բջիջների:

Վիրոթերապիայի, ինչպես և ճառագայթային, և քիմիաթերապիայի թիրախը քաղցկեղային բջիջներն են, բայց վիրոթերապիան ունի մի քանի զգալի առավելություններ.

  • վիրոթերապիան, չվնասելով մարմնի առողջ բջիջները, ընտրողաբար ոչնչացնում է ուռուցքի բջիջները;

  • վիրոթերապիան խթանում է մարմնի բնական պաշտպանիչ կարողությունները, ակտիվացնելով բուժման այլ մեթոդներով ճնշված իմունային համակարգը;

  • վիրոթերապիան կարելի է կիրառել այն ուռուցքների համար, որոնք զգայուն չեն ճառագայթային և քիմիաթերապիայի նկատմամբ, օրինակ մելանոմայի համար;

  • վիրոթերապիան կարելի է կիրառել բուժման տարբեր փուլերում. մինչ վիրահատությունը և վիրահատությունից հետո, ինչպես նաև ճառագայթային և քիմիաթերապիայի սեանսների միջև:

Վիրոթերապիան ճանաչվել է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ մեթոդ: Այն մարմինը մեղմացնող բուժման մեթոդ է ՝նվազագույն կողմնակի բարդություններով: Ավելի հաճախ դիտարկվող կողմնակի բարդություն է փոքր ինչ բարձր ջերմություն (մինչև37,5°C) մեկից մինչև երեք օր:  ( + գործողության մեխանիզմով տեսագրություն)



Մանրամասն.www.virotherapy.eu