Ի՞նչ է մելանոման

Մելանոման մաշկի քաղցկեղի առավել ագրեսիվ ձև է, որն առաջանում է մելանին արտադրող բջիջներում՝ մելանոցիտներում: Մելանինը գունանյութ է, որը ձևավորում է մաշկի, մազերի և աչքերի գույնը: Մելանոցիտները նպաստում են նաև խալերի առաջացմանը, որտեղ կարող է զարգանալ մելանոման: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն աշխարհում տարեկան հանդիպում են մելանոմայի 132 000 դեպքեր, և դրա պատճառով հազարավոր մարդիկ են մահանում: Այդ իսկ պատճառով կարևոր է մելանոման հայտնաբերել զարգացման հնարավորինս վաղ փուլում, այդպիսով մեծացնելով բուժման հավանականությունը:

Առողջ թվացող այն խալերը, որոնք գտնվում են մարմնի այն մասերում, որտեղ նրանք պարբերաբար վնասվում են, խորհուրդ է տրվում հեռացնել կոսմետոլոգի/մաշկաբանի մոտ: Բայց պետք է հիշել, որ կասկածելի խալերը հեռացնելուց առաջ պետք է խորհրդակցել մաշկաբանի կամ ուռուցքաբանի հետ:

Կասկածելի խալերի առաջին նշանները.

  • ձևը դառնում է անհամաչափ՝կոշտ,եզրերը սպիավոր. տարածուն է;
  • ձևավորվում է խտացում,թանձրացում, արյունահոսություն;
  • գույնի փոփոխություն կամ երանգավորման անհայտացում;
  • խալի զգայունության փոփոխությունը՝քոր, ցավ,քաշող զգացմունք;
  • չափը ավելի մեծ. քան 5մմ, խալի տրամագիծը ավելանում է: